Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի

Աննա Կոստանյան 29.10.2026 - 16:15
29.10.2026 - 16:15 դիտում

Հոկտեմբերի 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ