Երկամյա դստերը Դեբեդ գետը նետելու մեջ մեղադրվող մայրը երկու ամսով կալանավորվել է

29.04.2022 - 22:51 դիտում

Երկամյա դստերը Դեբեդ գետը նետելու մեջ մեղադրվող կինը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սպանության փորձը:

Ապրիլի 25-ին՝ ժամը 17:45-ին, ԱԻՆ հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման էր ենթարկվել երեխայի մայրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ