Անհայտ անձինք սպառնում են սպանել Իսրայելի վարչապետին

29.04.2022 - 21:01 դիտում

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և նրա հարազատները մահվան սպառնալիքով նամակներ են ստացել՝ գրում է Euronews-ը։

Ոստիկանությունից հայտնել են, որ Բենեթը մեկ շաբաթվա ընթացքում սպառնալիքով նամակ արդեն երկրորդ անգամ է ստանում։ Առայժ պարզ չէ, թե ովքեր են ուղարկում նամակները: Վարչապետի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ուժեղացվել է, դատական ​​մարմինները քննիչներին արգելել են լրագրողներին հայտնել հետաքննության մանրամասները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ