Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման պայմանները բավարար չեն. Անահիտ Ավանեսյան

Աննա Կոստանյան 27.01.2023 - 17:26
27.01.2023 - 17:26 դիտում
Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման և առողջության իրավունքների ապահովման պայմանները բավարար չեն: Այս մասին այցի ընթացքում արձանագրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Արարատի մարզպետարանի գործընկերների հետ կկազմվի աշխատանքային ծրագիր՝ առողջության կենտրոնի հետագա կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
Այս կենտրոնում գտնվում են հիմնականում խնամքի կարիք ունեցող անձինք:  Անահիտ Ավանեսյանը քանիցս ընդգծել է բուժական և խնամքի ծառայություններն առանձնացնելու նպատակահարմարության մասին՝ ի նպաստ կենտրոններում բուժում ստացող անձանց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ