Արթիկում, Աշոցքում, Սպիտակում և Վայքում ձյուն է տեղում

Աննա Կոստանյան 12.12.2023 - 10:10
12.12.2023 - 10:10 դիտում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ