Արթիկի մշակույթի տանը կայացավ եռօրյա ցուցահանդես

Թամարա Ավագյան 23.05.2022 - 14:36
23.05.2022 - 14:36 դիտում

Մայիսի 21-ին Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը բազմամարդ էր:
Կայացավ Արթիկի Գեղարվեստի դպրոցի տարեվերջյան հաշվետու եռօրյա ցուցահանդեսը, որին ներկա էին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը, նկարիչներ, արվեստագետներ, արվեստասերներ:
Միջոցառումը հնարավորություն էր արվեստասերների համար հավաքվել մշակույթի տան հարկի տակ և հիանալ համաքաղաքացի արվեստագետների գեղեցիկ աշխատանքով:
Ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ «Արտ Մյուզիք» արվեստի 13-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակից 105 երեխաների մրցանակաբաշխությունը:
Համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, շնորհակալություն հայտնեց Գեղարվեստի դպրոցի տնօրինությանը, իսկ փոքրիկ նկարիչներին ցանկացավ նորանոր հաջողություններ արվեստի բնագավառում:
Գեղարվեստի դպրոցի 145 աշակերտների աշխատանքների կողքին ներկայացված էին նաև Արթիկ համայնքի գեղանկարիչներ Երվանդ Բիչախչյանի, Գյուլնարա Սարիբեկյանի, Հարություն Մոսիկյանի գործերը:
Երիտասարդ գեղանկարիչներից ներկայացված էին Հռիփսիմե Գուրգենյանը, Լիլիթ Տոնականյանը, Անի Պետոյանը, Ռաիսա Պետոյանը, Հռիփսիմե Մատինյանը, Նարեկ Պողոսյանը, Վարշամ Սահակյանը, Ժորա Սարիբեկյանը:
Քանդակագործությունը ներկայացված էր Կառլեն Առակյանի, Դավիթ Պալոյանի գործերով:
Խեցեգործությունը ներկայացրել էր Բավական Ավագյանը, իսկ մետաղագործությունը՝ Լավրենտի Թադևոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ