Մհեր Գրիգորյանը և Անջեյ Կասպրշիկը քննարկել են տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Աննա Կոստանյան 23.05.2022 - 15:18
23.05.2022 - 15:18 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը:

Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ