Առողջապահության նախարարը ԱՀԿ պաշտոնյային է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

30.09.2023 - 15:17 դիտում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերի հետ:
Նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ