Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը

Աննա Կոստանյան 27.12.2022 - 11:50
27.12.2022 - 11:50 դիտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուկչյանը իր ֆեյսբուքյան էջում գրումել է, որ աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
<<Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, աշխատանքային այցով Շիրակի մարզում էի: Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Գրետա Վարդանյանին՝ 2022 թվականին պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու և հաղթող ճանաչվելու համար դրամական պարգև և պատվոգիր եմ շնորհել, ինչպես նաև զրուցել անձնակազմի հետ և ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին: Այնուհետև համայնքապետ Կարեն Մանուկյանի և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ այցելել եմ Աշոցք: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրել ենք «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ ավտոբաքով: Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը>>,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ