Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

1.09.2026 - 22:18 դիտում

Շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և պայմանավորվեցինք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Պետք է արձանագրել, որ երկուստեք հարաբերությունները՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, երկու երկրների համար չափազանց կարևոր են, և մենք շատ խնամքով ենք վերաբերվում դրանց։ Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, խնամքով է վերաբերվում, բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։ Եվ այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,-նշել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ