Անչափահաս որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աննա Կոստանյան 19.11.2025 - 13:21
19.11.2025 - 13:21 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով:

Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանության փորձը), որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ