ԵՄ գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան․ հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը

Աննա Կոստանյան 19.11.2025 - 12:12
19.11.2025 - 12:12 դիտում
Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։
Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․
  • նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ,
  • երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։
ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը ներկայացվում է այստեղ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ