Ալիևը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հարցերով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի գործունեությունը

Աննա Կոստանյան 27.10.2022 - 14:50
27.10.2022 - 14:50 դիտում

Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շուրջ, հայտնում է apa.az-ը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կապակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման նպատակով ստեղծված
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ