Վաշինգտոնն անհանգստացած է միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններից. Բլինքեն

Աննա Կոստանյան 27.10.2022 - 14:42
27.10.2022 - 14:42 դիտում

ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի գործողությունների ֆոնին իր ռազմավարական ուժերի պատրաստականության մակարդակը փոխելու պատճառ չի տեսնում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Վաշինգտոնին, այնուհանդերձ, անհանգստացնում են միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները:

Բլինքենի խոսքով՝ Մոսկվայի պնդումները, թե Կիևը ցանկանում է Ուկրաինայի տարածքում այսպես կոչված «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել և դրա համար մեղադրել ռուսական կողմին, չեն համապատասխանում իրականությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ