Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊԲ

Աննա Կոստանյան 21.06.2023 - 10:41
21.06.2023 - 10:41 դիտում

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հունիսի 21-ին՝ ժամը 04:00-ի, սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ