Ադրբեջանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի

Աննա Կոստանյան 8.02.2021 - 18:59
8.02.2021 - 18:59 դիտում

Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայցը, որը ներկայացվել է ոչ թե քաղաքացիների կողմից, այլ երկրի կառավարության, միջպետական հայտարարություն է և առաջին գործն՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի անդամ Քամալ Ջաֆարովը:

Ջաֆարովի խոսքով՝ հայցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում և 7 հարակից շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կյանքի, անձնական կյանքի և դավանանքի ազատության, սեփականության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ