««Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ վաղուց լուրջ տարաձայնություններ են եղել». Ալեն Սիմոնյան

Հրաչ Սահակյան 8.02.2021 - 22:03
8.02.2021 - 22:03 դիտում

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ վաղուց լուրջ տարաձայնություններ են եղել:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հինգ պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալու փաստին: Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ թիմը նոր լքողներ լինեն, Սիմոնյանն ասաց. «Թիմը լքել ցանկացողներն արդեն լքել են այն: Չեմ բացառում, որ ինչ-որ գործընկերներ ոչ քաղաքական պատճառներով դուրս գան, մանդատը վայր դնեն:

Դուրս եկած պատգամավորների մասով կարող եմ ասել, որ իրենց հետ մինչև այս իրավիճակը լուրջ 

տարաձայնություններ ենք ունեցել և սպասել ենք, որ նրանք ինչ-որ պահի կլքեն թիմը»:

ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, թե թիմը որքանով է ամուր: «Վստահ եմ, որ որևիցե իշխանություն չէր կարողանալու այսպես պինդ իրեն պահել»,- ասաց նա՝ գոհունակություն հայտնելով, որ դժվար վիճակից «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ դուրս գալ ընդամենը 5 պատգամավոր կորցնելով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ