ԱԱ. այսօր պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտիկներ Արսեն Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը

14.09.2025 - 13:10 դիտում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր պայքարի մեջ են մտնում 57 կգ Արսեն Հարությունյանն ու 74 կգ Հրայր Ալիխանյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հարությունյանի մրցակիցը որակավորման փուլում ուկրաինացի Աբրամովն է, իսկ Ալիխանյանինը՝ իրանցի Էմամիչողեին:
Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով.

57 կգ Արսեն Հարությունյան
61 կգ Մանվել Խնձրցյան
65 կգ Վազգեն Թևանյան
70 կգ Արման Անդրեասյան
74 կգ Հրայր Ալիխանյան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ