ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան կատարի իր պահանջները։
Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից դադարեցնել ռազմական գործողությունները, փոխել իր սահմանադրությունը՝ ամրագրելով չեզոք երկրի կարգավիճակ, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչել որպես անկախ տարածքներ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։