Պուտին. Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործությամբ

Հրաչ Սահակյան 22.10.2020 - 20:48
22.10.2020 - 20:48 դիտում

Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» քննարկման ակումբի նիստում:

«Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ սկսվել է էթնիկական առճակատմամբ: Ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ընդհանուր առմամբ», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ