Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Աննա Կոստանյան 8.06.2026 - 14:10
8.06.2026 - 14:10 դիտում

Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 2025-ի ընթացքում շարունակել են մնալ բարձր: Հայաստանը աշխարհի միջին տնտեսական աճից 2,1 անգամ ավելի արագ է աճել և ավելի քան 4 անգամ ԵԱՏՄ աճից է ավելի արագ աճել: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը երկու անգամ ավելի արագ է աճել նաև զարգացող երկրների համեմատությամբ:

«Մեր աճը նախորդ տարի կազմել է 7,1 տոկոս»,- տեղեկացրեց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ