ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար

Հրաչ Սահակյան 22.10.2020 - 20:37
22.10.2020 - 20:37 դիտում

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ, սակայն ես նաև Թուրքիայից ակնկալում եմ տարածաշրջանում նրա զգալի ազդեցության օգտագործում՝ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, – խմբ.) լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ