Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Աննա Կոստանյան 1.09.2021 - 17:08
1.09.2021 - 17:08 դիտում

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Սեպտեմբերի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ