Ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի, բայց ոչ ստիպողաբար. Դումանյան

Աննա Կոստանյան 1.09.2021 - 16:13
1.09.2021 - 16:13 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Դումանյանը նշեց, որ այդ պարտադրանքը ֆիզիկապես ստիպելով չի լինի: «Ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է կամ ամսական երկու անգամ հանձնում է ՊՇՌ թեստ: Նույնը վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, սակայն աշակերտներն ու ուսանողները պարտավոր չեն պատվաստվել: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ պատվաստվելը կարևոր է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ