Ռուսաստանին վնասած ռելոկանտներին վերադարձից հետո դատարան է սպասվում.Վոլոդին

Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ այն ռելոկանտները, որոնք քննադատել են Ռուսաստանը և աջակցել «ոչ բարեկամական երկրներին», վերադարձից հետո չպետք է ակնկալեն ջերմ ընդունելություն։

ՌԴ Պետական դումաի խոսնակը զգուշացրել է այն քաղաքացիներին, որոնք լքել էին երկիրը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո, որ վերադարձի դեպքում նրանց կարող է սպասել իրավական պատասխանատվություն։

«Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հեռացել են, վիրավորել մեր պաշտպաններին, վնաս հասցրել պետությանը՝ օգնելով ոչ բարեկամական երկրներին և ֆինանսավորելով Ուկրաինայի զինված ուժերը, ապա նման մարդկանց, իհարկե, սպասում է դատական քննություն, և իրավապահ մարմինները միանշանակ կարձագանքեն նման կեղծ քաղաքացիների վերադարձին»,- հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Ավելի վաղ նա նաև առաջարկել էր պետական կորպորացիաներին, ինչպես նաև դաշնային և տեղական իշխանություններին աշխատանքի չընդունել Ռուսաստան վերադարձած ռելոկանտներին։

Related posts

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր

ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով