Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս բանակ կիրառել ռուսաստանցիներին «արտասահմանյան հետապնդումից պաշտպանելու» համար

ՌԴ Պետական դումաի պատգամավորները երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են կառավարության ներկայացրած օրինագիծը, որը թույլ է տալիս օգտագործել Ռուսաստանի զինված ուժերը՝ Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով, եթե նրանք ենթարկվում են ձերբակալության, քրեական կամ այլ հետապնդման օտարերկրյա դատարանների կողմից։

Գործող օրենսդրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը կարող է ներգրավել զինված ուժերը նաև ոչ անմիջական ռազմական նշանակության խնդիրների կատարման համար։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են ամրագրել, որ երկրի նախագահը կկարողանա օգտագործել Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները նաև այն դեպքերում, երբ ռուսաստանցիները հետապնդվում են օտարերկրյա կամ միջազգային դատարանների կողմից, որոնք գործում են առանց Ռուսաստանի մասնակցության։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ նախագահի որոշմամբ պետական մարմինները ևս պարտավոր կլինեն միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների պաշտպանության համար՝ նրանց ձերբակալության կամ այլ տեսակի հետապնդման դեպքում։

Եթե օրենքը ստորագրի Վլադիմիր Պուտինը, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor