Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 5-ին նաև ամպրոպ։ Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Թուրքիայի արտահանումը հարևան երկրներ գերազանցել է 23.4 մլրդ դոլարը

Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը