ԱՄՆ-ում մեկնարկել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը: Առաջին ընտրական տեղամասերը բացվել են հյուսիսարևելյան Վերմոնտ նահանգում: Ավելի ուշ քվեարկությունը կսկսվի Կոնեկտիկուտում, Ինդիանայում, Կենտուկիում, Մեյնում, Նյու Հեմփշիրում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում և Վիրջինիայում: Ամենավերջում տեղամասերը կբացվեն Ալյասկայում, Վաշինգտոնում և Հավայան կղզիներում:
Մինչ այս պահը արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով:
Քվեարկության արդյունքում կընտրվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 435 անդամ և Սենատի 35 անդամ, ինչպես նաև ԱՄՆ 39 նահանգապետ: