Սոցիալական աշխատող. մասնագիտություն, որի հիմքում մարդուն աջակցելու, նրա խնդիրները լսելի դարձնելու և դժվար իրավիճակներում պետության օգնությունը հասցեական դարձնելու առաքելությունն է։
Մասնագիտական տոնին ընդառաջ մեկնարկել է «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Պողոսյանը, հանձնաժողովի անդամ Արաքսյա Վարդանյանը։