Ծխացող աղբավայրից մինչև էկոպարկ

Գյումրին տարիներ շարունակ մնում է Հայաստանի ամենափոշոտ քաղաքներից մեկը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պարբերաբար թարմացվող տվյալներով՝ քաղաքի օդում փոշու պարունակությունը հաճախ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Խնդիրը հատկապես սրվում է քամոտ եղանակներին, երբ քաղաքի տարբեր հատվածներում օդի որակը դառնում է առավել վտանգավոր։ Օդի աղտոտվածության խնդրին զուգահեռ՝ քաղաքի վրա շարունակում է բացասական ազդեցություն ունենալ նաև տարիներ շարունակ ծխացող չարիքը՝ քաղաքային աղբավայրը։ Թեև խնդրի լուծման մասին խոսվում է վաղուց, վերջնական հանգուցալուծման ժամկետները հասնում են մինչև 2031 թվական, և մինչ օրս հստակ չէ, թե ինչ լուծում կստանա այս բնապահպանական լուրջ մարտահրավերը։ Այս ամենի ֆոնին քաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկում՝ Բուլվարային թաղամասում էկոլոգիական խնդիրներին փորձում են հակազդել բնության միջոցով: Ավելի կոնկրետ ստեղծվում է Դելտա էկո պարկը, որը փաստորեն կանաչ գոտի ստեղծելու ուղիով է գնում:

Related posts

Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց

Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով

2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան