ԵՄ-ն եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը. Մհեր Գրիգորյան

Աննա Կոստանյան 9.07.2021 - 13:31
9.07.2021 - 13:31 դիտում

Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու հարցում Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Այս համատեքստում պետք է անդրադառնամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի ու համաձայնագրի՝ ամբողջական ուժի մեջ մտնելու կարևորությանը»,- ասաց Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած արդյունքում արդեն իսկ կա համաձայնագրի կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից:

«Ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կրթություն և գիտություն, առողջապահություն, տնտեսություն, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլն»,- ասաց Գրիգորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ