Միանշանակ, պետք է կարանտինը երկարացվի. Անահիտ Ավանեսյան

Աննա Կոստանյան 9.07.2021 - 13:51
9.07.2021 - 13:51 դիտում

Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի, այսօր լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է, և կարծում եմ՝ այսօր կկայացվի կարանտինի երկարացման որոշումը։

Միանշանակ, պետք է կարանտինը երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառելու», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ