Կոլումբիայում ձերբակալել են տղամարդուն, որը մանկապարտեզում աշխատելիս առնվազն 21 երեխա է բռնաբարել

Աննա Կոստանյան 9.07.2021 - 13:18
9.07.2021 - 13:18 դիտում

Կոլումբիական Մեդելինի քաղաքապետը հայտարարել է Մանոլո մականունով հանցագործի՝ Իսմայել Դարիո Լոպերայի ձերբակալման մասին. տղամարդը մանկապարտեզում աշխատելիս բռնաբարել է 21 երեխայի, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին  հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղմկահարույց հանցագործությունը հանգեցրել է Կոլումբիայում երեխաներին բռնության ենթարկելու համար ցմահ ազատազրկման մասին օրենքի ընդունմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մեդելինի մանկապարտեզներից մեկում Մանոլոյի գործած անմարդկային հանցագործությունների և դրանց առնչությամբ հետաքննություն սկսելու մասին տեղեկությունը հրապարակվել էր հունիսի 28-ին. պարզվել է, որ երեք տարի շարունակ 52-ամյա Լոպերան աշխատել է որպես խոհարարի օգնական և այդ ընթացքում բռնություն գործել մանկապարտեզի՝ մինչև չորս տարեկան առնվազն 21 սանի նկատմամբ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, երեխաները նրան անվանում էին «մեծ ընկեր»:

Այս տեղեկատվության հրապարակումից հետո Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն «մաղթել» է հանցագործին «փտել բանտում», և ութ օր անց ստորագրել օրենք՝ անչափահասներին բռնաբարողների և սպանողների համար ցմահ ազատազրկում սահմանելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ