Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է

Գոհար Ստեփանյան 7.04.2021 - 10:48
7.04.2021 - 10:48 դիտում

«Օրհնեալ ես դու ի կանայս,
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»:
(Ղուկ. Ա 42-43)

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սբ պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

1995 թ.-ից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում։ Օրը խորհուրդ ունի թե՛ ազգային ավանդույթների տեսանկյունից, թե՛ համամարդկային արժեքների:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ