Հայաստանի աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում զբաղեցրել են 5-րդ տեղը՝ 120 երկրի շարքում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այս տարի Հայաստանի թիմի մասնակիցները նաև երկու բրոնզե մեդալ են նվաճել։
Թիմային հաշվարկում Հայաստանից առաջ են անցել միայն Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Պուերտո Ռիկոն և Իսպանիան։
«Մեր թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու և Վանաձորի պետական դպրոցները և ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից»,- գրել է նախարարը։
Հայաստանի դպրոցականների թիմը միջազգային մրցույթում հայտնվել է լավագույն հնգյակում՝ մրցելով աշխարհի 120 երկրների ներկայացուցիչների հետ։
