Նոյեմբերի 1-ից հանրապետությունում կմեկնարկի կենսաչափական նոր անձնագրերի տրամադրման գործընթացը։ Ադ նպատակով սկզբնական փուլում կգործի 14 գրասենյակ, իսկ հաջորդ տարի դրանց թիվը կհասնի 23-ի։ Նոր անձնագրերի տրամադրմանը զուգահեռ նախատեսվում է ներդնել նաև թվային ծառայությունների նոր հնարավորություններ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան օգտվել ավելի ժամանակակից, արագ և հարմարավետ ծառայություններից։
