Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կբերեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկը:
Զելենսկին էլ տեղեկացրել է, որ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հետո կայցելեն Կիև։
