2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ

7.08.2026 - 14:07 դիտում

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնութ­յան դեպքերի վերաբերյալ քննվել է 1794 քրեական վարույթ (2025-ին՝ 1482), որից 712-ը փոխանցվել են 2025 թվականից, իսկ 1082-ը վարույթ են ընդունվել 2026 թվականի ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ մե­ղադրա­­կան եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 157 վարույթ՝ 165 անձի վերաբերյալ), 6 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2025-ին՝ 5), 345 քրեական վարույթ կարճվել է (2025-ին՝ 390), որից 323-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 356), իսկ 22-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 34), 205-ը` միացվել է (2025-ին՝ 134), 26 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 30), 54-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 38), 954-ը փոխանցվել են 2026 թվական (2025-ին՝ 728):

Դատարան ուղարկված 200 վարույթից 1-ը քննվել է սպա­նության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 2-ը` առող­ջութ­յանը ծանր վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճա­ռելու, 18-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ա­զա­տությունից ապօրինի զրկելու, 11-ը՝ հոգեկան ներգործության, 124-ը՝ ֆիզիկական ներ­գործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 2-ը՝ ծնողի կամ այլ մեր­ձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կա­տա­րելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 11-ը՝ անհետաձգելի միջամտության որո­շու­մը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 10-ը՝ այլ հան­ցա­գործությունների դեպ­քե­րի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 213 մեղադրյալից 150-ը հանդիսացել են ամուսին, 20-ը՝ զուգընկեր, 15-ը՝ ծնող, տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 16-ը՝ զա­վակ կամ թոռ, 1-ը՝ ամուսնու քույր կամ ամուսնու եղբայր, 6-ը՝ փեսա կամ հարս:

Դատարան ուղարկված վարույթներով 213 տուժողից 13-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 13-14, 5-ը՝ 15-18 տարեկան, 192-ը՝ 18-ից բարձր տարիքի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ