Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։54-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները անվնաս հայտնաբերել են օտարերկրյա զբոսաշրջիկներին։
