Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում

8.08.2026 - 17:35 դիտում

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքը պայթել է Ռումինիայի հետ սահմանային անցակետի անմիջական հարևանությամբ՝ Անդրբալկանյան գազատարի կոմպրեսորային կայանից ընդամենը մեկ կիլոմետր հեռու:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան: Առայժմ դրոնի ծագման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա:

Անդրբալկանյան գազատարն անցնում է Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով։ Ներկայումս այն աշխատում է հակադարձ ռեժիմով՝ ապահովելով Հարավարևելյան Եվրոպայի և Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ