Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

8.08.2026 - 15:16 դիտում

Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան, 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օգոստոսի 8-13-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 8-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օգոստոսի 8-13-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ