Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը

7.08.2026 - 14:03 դիտում

Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին, որը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Կիև:

Մինչև Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելը Ջեյհուն Բայրամովն այցելել է Իրպին, եղել տեղի դպրոցում, հիվանդանոցում և վերականգնողական կենտրոնում, որոնց ադրբեջանական կողմը պարբերաբար աջակցություն է տրամադրում:

Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայրամովին՝ այցի, օգնության և ուկրաինացի ժողովրդի հետ Բաքվի համերաշխության համար: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը:

«Անդրադարձել ենք բարձր մակարդակի դիվանագիտական շփումներին, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցությանը»,-մանրամասնել է Զելենսկին:

Ավելի վաղ Բայրամովին ընդունել էր Ուկրաինայի արտգործնախարարը: Անդրիյ Սիբիհան բարձր էր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանի արտգործնախարարն էլ նշել էր, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ