ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

7.08.2026 - 14:11 դիտում

Դուք իշխանություն եք եղել, իշխանության մաս եք եղել, ՌԴ-ն Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել, Դաշնակցությունն այդ ամբողջ ընթացքում այստեղ խմբակցություն է ունեցել: 5 միլիարդի մահաբեր զենքեր են վաճառվել Ադրբեջանին: Բա Հանրապետական խմբակցությանը, պաշտպանության նախարարին հարցուպատասխանի ժամանակ կամ ձեր կոալիցիոն անդամ գործընկերներին հարցնեիք՝ դա սպառնալի՞ք է, թե՞ սպառնալիք չէ:

Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե արդյոք ՌԴ-ն սպառնալի՞ք է ՀՀ-ի համար, թե՞ սպառնալիք չէ:

«5 միլիարդի զենքի վաճառքը սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր: Ձեզ եմ հարցնում, տիկին Վարդանյան: Ակնհայտ է, որ սպառնալիք էր: Բա ո՞նց եք դիմագրավել այդ սպառնալիքին, ասեմ՝ ոնց: Ձեր և Հանրապետական խմբակցության գործընկերները ասել են՝ դա բիզնես է: Այդպես եք դիմագրավել այդ սպառնալիքին: Ի՞նչ կա, բիզնես է, էլի:

Ոնց որ մենք հիմա ենք ասում՝ ձկնաբուծությունը և ձկնամթերքի արտահանումը բիզնես են, դուք այդպես ասել եք 5 միլիարդ դոլարի մահաբեր զենքերի՝ Ադրբեջան արտահանման մասին»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ