«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդը ֆիքսել է, թե ինչպես են գորշ արջը և քոթոթները զբոսնում արգելոցում:
«Այս բացառիկ կադրը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան հարուստ, գեղեցիկ և արժեքավոր է Հայաստանի բնաշխարհը։
Յուրաքանչյուր նման տեսարան մեզ հիշեցնում է բնության պահպանության կարևորության և մեր բնական ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին»,- գրված է հաղորդագրության մեջ:
