ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո

8.08.2026 - 21:05 դիտում

Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձը: ԵՄ-ն վճռականորեն ողջունում է այդ ժամանակից ի վեր ձեռնարկված մի շարք դրական և կառուցողական քայլերը՝ խաղաղ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացման և առաջմղման համար: Այդ մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանապարհ են բացել դեպի հարատև և անշրջելի խաղաղություն: ԵՄ-ն շարունակում է աջակցել երկու երկրներին և նրանց հասարակություններին խաղաղության և հաշտեցման ճանապարհին»,- նշել է ԵՄ պաշտոնյան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ