Nvidia ընկերության բաժնետոմսերը հուլիսի 17-ին նվազել են 3,7%-ով, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը նվազել է մինչև 4,8 տրիլիոն դոլար: Միաժամանաակ Apple-ի բաժնետոմսերն աճել են 0,4 տոկոսով՝ ընկերության արժեքը հասցնելով 4,9 տրիլիոնի՝ հաղորդում է Bloomberg-ը:
Nvidia-ն 2025 թվականի մայիսից գլխավորում էր բորսայում ամենաթանկ ընկերությունների վարկանիշը։ Հոկտեմբերին նրա արժեքը հասել էր 5 տրիլիոն դոլարի։
Վերլուծաբանների խոսքով՝ համարվում էր, որ Apple-ը հետ է մնում արհեստական բանականության մրցավազքում, քանի որ գումար չէր ծախսում սեփական մոդելների զարգացման համար, իսկ այժմ իրավիճակը փոխվել է:
