Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են․
«Վարակներից պաշտպանվելու համար՝
-Հաճախ և ճիշտ լվացեք ձեռքերը օճառով՝ ուտելուց առաջ, սնունդ պատրաստելու ընթացքում, դրսից տուն վերադառնալուց և զուգարանից օգտվելուց հետո
-Օգտագործեք անվտանգ խմելու ջուր։ Եթե ջրի որակի վերաբերյալ կասկածներ ունեք, այն նախապես եռացրեք
-Մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվացեք անվտանգ խմելու հոսող ջրի տակ
-Սննդամթերքը պահեք համապատասխան պայմաններում
-Լիարժեք եփեք կամ տապակեք սննդամթերքը
-Խուսափեք երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահված սննդից
-Հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործեք առանձին տախտակներ, դանակներ և այլ պարագաներ խաչաձև աղտոտումը կանխելու համար
-Սնունդ գնեք միայն վստահելի առևտրի կետերից և ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին
-Ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժումից։
Հիշե՛ք՝ սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմքում անձնական հիգիենան, անվտանգ սնունդը և մաքուր ջրի օգտագործումն են»,-նշվում է հայտարարության մեջ։
