Հունիսի 13-15-ը Գյումրին կդառնա Կյոկուշին կարատեի միջազգային կենտրոնը։ Ասիայի առաջնությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել մարզիկներ, մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ և հյուրեր շուրջ 18 երկրից։ Մրցաշարը, որը կազմակերպիչները բնութագրում են որպես աննախադեպ իր մասշտաբներով, Գյումրի է բերել ավելի քան 800 այցելուի։
