Խորհրդարանը քննարկում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Վահագն Ալեքսանյանը, որն իր խոսում նշեց՝ հարցի քննարկման ժամանակ ինքը սպասում էր, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից կհնչի ելույթ և ներողություն հայ զինծառայողների մահը կամենալու համար իրենց խմբակցության անդամի կողմից, և կրկին չհնչեց:
«Դրա փոխարեն կրկին ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը, որն այս անգամ ավելի հեռուն գնաց, ասաց՝ մեր խմբակցության անդամների ինչ-որ տեղափոխության հարցերով էր զբաղվում, փորձում էր զբաղվել առնվազն: Պարո՛ն Ղազարյան, դա լավ դաշտ չի:
Հավատացնում եմ ձեզ, եթե մենք սկսենք տեղափոխության հարցերով զբաղվել, շատ ավելի հետաքրքիր լուծումներ կգտնենք և շատ ավելի հետաքրքիր բաների կհանգենք վերջիվերջո»,- ասաց Ալեքսանյանը՝ դիմելով Ղազարյանին:
Նրա խոսքով՝ իր տպավորությամբ՝ Ղազարյանն ընդդիմադիր քաղաքական դաշտի բարոյականության կողմնացույցն է:
«Էդգար Ղազարյանը եթե գա ու ներողություն խնդրի իր ասածների համար, դա կընկալենք: Եթե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը ներողություն խնդրի իրենց անդամի փոխարեն՝ դա էլ կընկալենք:
Խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հարգելի՛ գործընկերներ, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:
