ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

5.06.2026 - 22:53 դիտում

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 7-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:
2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.
▪️ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 14 հաստիք,
▪️ձյուդո, թաեքվոնդո՝ 3 հաստիք,
▪️օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 4 հաստիք,
▪️շախմատ՝ 1 հաստիք,
▪️ֆուտբոլ՝ 8 հաստիք:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ